Apple-ն իր պաշտոնական Youtube-ում հոլովակ է հրապարակել, որը անվանել է “Up Late”։ Հոլովակը պատմում է այն մասին, թե ինչ հզոր մարտկոց ունի iPhone XR մոդելը և ինչքան երկար կարող է աշխատել ավտոնոմ ռեժիմում։
30 վայրկյան տևողությամբ հոլովակը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ քնում iPhone կիրառելիս։ Հոլովակի վերջում հայտնվում է կարգախոս՝ «ձեր էներգիան կսպառվի ավելի արագ, քան iPhone-ինը»։
https://youtu.be/rifsM9WCwII