Pixel 3a և Pixel 3a XL սմարթֆոնների շնորհանդեսից հետո հենց Google I/O 2019 միջոցառման ժամանակ սմարթֆոնները վաճառքի հանվեցին։ Եվ ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ <<բարու ընկերությունը>> ամբողջ մարքեթինգային ռազմավարությունը կառուցել էր iPhone XS-ի փնովելու վրա։
Google-ը որոշեց անգամ գնային տարբերությունը ցույց տալ գովազդային վականակների վրա՝ ակնարկելով, որ պետք չէ գնել 999 դոլար արժողությամբ սմարթֆոն, եթե կարելի է ավելի լավը ձեռք բերել 399 դոլարով։ Վահանակը ընկերությունը տեղակայել է Վաշինգթոնում։
Զվարճալի է, բայց անցյալ գովազդային վահանակի վրա փոքրիկ տառերով գրված էր, որ լուսանկարները արվել են iPhone XS-ով։