PS5-ի մասնագետ Մարկ Չերինը պաշտոնապես պատմել է, թե երբ հաջորդ սերնդի խաղային կցորդը հասանելի կլինի օգտատերերին։ Խաղային կցորդը վաճառքում կհայտնվի 2020 թվականի վերջին։
PlayStation 5-ը կարժենա մոտ 500 դոլար և նախատեսվում է ամբողջ աշխարհում վաճառել մոտ 6 միլիոն սարք։ PlayStation 5-ի կարճ ցուցադրումը նախատեսված է 2019-ի երկրորդ կեսում՝ PlayStation Experience միջոցառման ժամանակ։
Հնարավոր է՝ PS5-ը հայտնվի մի քանի տարբերակով, ինչպես հիմա PlayStation 4-ը։ PlayStation 5-ով կարելի է խաղալ նաև անցյալ սերնդի խաղեր։