Ահա, թե ինչ առանձնահատկություններ կունենա Android-ի հաջորդ տարբերակը

Android  օպերացիոն համակարգը առաջիկայում նոր թարմացում կստանա, որտեղ հասանելի կլինեն նոր գործառույթներ։ Օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակում հնարավոր կլինի ծավալուն ու երկար էջերի սքրիշոթեր անել։ Ի դեպ, էջերը հնարավոր կյլինի տանել առաջ, տեղափոություններ կատարել և այլն։

Այս մասին պաշտոնական հայտարարություն կա, որի հեղինակը Google-ի փոխտնօրեն Դեյվ Բերքն է։ Փոխտնօրենի խոսքով, սակայն, թարմացման այս տարբերակը հասանելի կդառնա միայն Android 10 Q-ից հետո միայն՝ մեկ տարվա ընթացքում։

Այն ամբողջությամբ պատրաստ է, հիմա թեստավորման փուլում է։