Sensor Tower վերլուծական ընկերության տվյալներով կարճ հոլովակներ տարածելու համար նախատեսված TikTok հավելվածը ներբեռնումների քանակով դարձել է առաջատար iOS համակարգում: Վերջին շրջանի տվյալներով հավելվածը ներբեռնվել է մոտ 33 միլիոն անգամ: Առաջատարից հետո տեղակայվել են YouTube, Instagram, WhatsApp և Facebook Messenger հավելվածները:
TikTok -ը մոտ ապագայում, սակայն, կարող է զրկվել առաջատարի դփնուց, քանի որ Հնդկաստանի իշխանությունները Apple-ին ստիպում են հեռացնել հավելվածը App Store-ից: