Google ընկերությունը դադարեցնում է Huawei-ի հետ համագործակցությունը, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը վերջինիս ընդգրկել է սև ցուցակում։ Արդյունքում Huawei-ը կզրկվի Android օպերացիոն համակարգն իր սմարթֆոններում ու պլանշետներում կիրառելուց՝ հետ վերցնելով լիցենզիոն թույլտվությունը։
Այսպիսով Huawei-ը կկարողանա օգտվել Android-ից, բայց հնարավորություն կունենա կիրառել Google-ի միայն այն արտադրանքները, որոնք ունեն ծրագրային բաց կոդեր։ Huawei սմարթֆոնների համար հասանելի չեն լինի նաև Play Store-ն ու Google-ի հեղինակած հավելվածները։ Դրանք կաշխատեն սմարթֆոնների արդեն առկա մոդելներում միայն։
Reuters-ի փոխանցմամբ, Huawei հետ հարաբերությունների հետագա ընթացքը դեռ քննարկվում է Google-ում։