Google ընկերությունը արտոնագրել է իր Google Glass վիրտուալ իրականության նոր սարքերը, որն այժմ փորձարարական չէ, այլ պաշտոնական արտադրանք է համարվում։
Glass Enterprise Edition 2-ն արժի 999 դոլար և ուղիղ չի վաճառվելու օգտատերերին։ Glass-ի հիմնական դիզայնը շատ չի փոփոխվել՝ սովորական էկրան, այլ ոչ թե միախառնված իրականության սարքեր ինչպես Microsoft HoloLens-ի դեպքում։
Google-ի վերջին արտադրանքը ստացել է Qualcomm Snapdragon XR1 պրոցեսոր, ինչի արդյունքում ավելի արագ է աշխատում և մի շարք առավելություններ է ստանում։ Enterprise Edition 2-ը նաև ունի USB-C, որը թույլ է տալիս ավելի արագ լիցքավորվել և Smith Optics պաշտպանիչ շրջանակ։
Glass-ն աշխատում է Android Enterprise Mobile Device Management տարբերակով, ինչը նշանակում է, որ ծրագրավորողների համար ավելի հեշտ կլինի կոդեր գրել արդեն ծանոթ հարթակներում։ Glass Enterprise Edition 2 խելացի սարքերը անձնական օգտագործման համար գնել չի ստացվի։