Google-ն ավելի վաղ նշել էր, որ բոյկոտելու է Huawei-ը և չի ուղարկելու ծրագրային ապահովման թարմացումներ։ Ավելի ուշ Huawei-ը պատմել է, թե ինչ կլինի, եթե Google-ը դադարեցնի համագործակցությունը։
Huawei-ը նշել է, որ ներկայումս օգտագործվող և վաճառքում գտնվող սմարթֆոններին դա չի վերաբերի, իսկ ինչ կլինի հաջորդիվ թողարկվելիքների հետ ընկերությունը մեկնաբանել է, ասելով, որ շարունակելու է ստեղծել ու տարածել ապահով անվտանգության էկոհամակարգ Huawei-ի բոլոր օգտատերերի համար։
Թե ինչ օպերացիոն համակարգով են աշխատելու Huawei-ի դեռևս չթողարկված գաջեթները, ընկերույթունը չի մանրամասնել։