Galaxy Note 10-ի շնորհանդեսի օրը մոտենում է և ցանցում ավելի շատ են շրջանառվում լուրեր։ Վերջին շաբաթում բազմաթիվ լուրեր են համացանցում հայտնվել Note 10-ի մարտկոցի, գունային լուծումների մասին։ Ըստ Slashleaks պարբերականաի Galaxy Note 10-ի 5G տաբերակը կստանա հզոր մարտկոց։
Սարքը կստանա Infinity-O էկրան, արագ լիցքավորվող Qualcomm Snapdragon 855 պրոցեսոր և տեսախցիկի մի շարք կատարելագործված հնարավորություններ։
Samsung-ի ինսայդերներից մեկը՝ բլոգեր Ice Universe-ը, հայտարարել է, որ Galaxy Note 10-ը թողարկվելու է 6 գույնով՝ սև, սպիտակ, արծաթագույն, մանուշակագույն, կարմիր և վարդագույն։ Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրն ունենալու է օրիգինալ անվանում։ Ամենայն հավանականությամբ, Galaxy Note 10-ը կներկայացվի օգոստոսին կայանալիք միջոցառման ժամանակ։