Apple-ը ներկայացրել է նոր MacBook Pro-ն

Apple ընկերությունը ներկայացրել է նոր  MacBook Pro-ն, որը հին մոդելներից տարբերվում է միայն պրոցեսորով և «թիթեռնիկ» մեխանիզմով հագեցած կատարելագործված ստեղնաշարով։

Նոր MacBook Pro-ն ստացել է 9-րդ դերնսի  Intel Core ութ միջուկանի պրոցեսոր։  Apple-ում համարում են, որ այս համակարգիչները ամենարագներն են  MacBook-երի շրջանում։

Նորույնթները թողարկվել ե երկու տարբերակով՝ 15 և 13 դյույմանոց էկրաններով։ Դրանք արդեն հասանելի են Apple-ի պաշտոնական կայքում։