Tor՝ The Onion Router, անոնիմ դիտարկչի հեղինակները թողարկել են Android-ի համար նախատեսված հավելվածը։ Ավելի վաղ Tor-ն Android-ում կիրառելու համար անհրաժեշտ էր օգտվել Orfox բրաուզերից։
Android-ի համար նախատեսված Tor-ը ստեղծվել է Mozilla Firefox 60 դիտարկչի հիմքով։ Հավելվածում կա գաղտնի ռեժիմ և Firefox-ի մի շարք այլ գործառույթներ։
Tor-ի առաջին բետա տարբերակը թողարկվել էր 2018 թվականի սեպտեմբերրին, որը պահանջում էր նաև Orbot հավելվածի տեղադրում։ Թարգմանաբար դիտարկչի անունը հնչում է «սոխային երթուղիչ»։ Դիտարկիչն անվանել են այսպես, քանի որ այն ունի գաղտնագրման մի քանի շերտ։ Apple-ի սմարթֆոնների համար Tor-ը չի թողարկվի։ Սա պայմանավորված է խնձորային ընկերության սահմանափակումների հետ։