Մարտ ամիսն Huawei-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ընկերությունը նոր օպերացիոն համակարգի տարբերակ ունի՝ Android-ի հետ խնդիրներ առաջանալու դեպքում կարող է օգտագործել դա։
ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական պայքարի արդյունքում Huawei-ը առաջիկայում կզրկվի Android թարմացումներ ստանալու հնարավորոթյունից։ Վերջնաժամկետը մինչև օգոստոսի 19 է։
Սակայն, Huawei-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են մինչև աշուն ներկայացնել սեփական օպերացիոն համակարգը։ Huawei-ի ինժեներները այնպիսի օպերացիոն համակարգ են մշակում, որը կաշխատի սմարթֆոններում, պլանշետներում և համակագիչներում։ Մնացած մանրամասները դեռևս հայտնի չեն։