Panasonic-ը նույնպես դադարեցնում է համագործակցությունը Huawei-ի հետ

Panasonic-ը ևս դադարեցնում է  Huawei-ի հետ համագործակցությունը։ Ընկերության որոշումը ևս կապված է ԱՄՆ և Չինաստան տնտեսական պատերազմի հետ։ Panasonic-ը,  չինական ընկերությանն էր մատակարարում էլեկտրոնային սարքավորումներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ը և նրա 70 ստորաբաժանումները ներառվել են ԱՄՆ Առևտրի նախարարության «սև ցուցակ»: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մինչև օգոստոսի 19-ն ամերիկյան կողմը թույլատրել է չինական ընկերությանը աշխատել երկրում: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ չինական Huawei ընկերության հետ աշխատանքը դադարեցրել են նաև Google-ը, Qualcomm-ը, Intel-ը, Broadcom-ը: Նրանց ցանկում կարող է հայտնվել նաև Microsoft-ը: