Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ առանց ֆիլտրի ծխախոտը օրգանիզմի համար ամենավտանգավորն է:
Փորձագետները հետազոտել են 55-ից 74 տարեկան 14 հազար սպառողի ծխախոտի քանակի և տեսակի տվյալներն ու եկել այն եզրահանգման, որ առանց զտիչի ծխախոտը կրկնապատկում է թոքի քաղցկեղից մահվան վտանգը և մեծացնում մահվան հավանականությունը։ Բայց, սա չի նշանակում, որ զտիչ ունեցող ծխախոտները անվնաս են և չեն կաող առաջացնել քաղցկեղ կամ չեն կարող մահվան պատճառ դառնալ։