Facebook-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել սոցցանցի ֆեյք օգտատերերի մասին։ Ըստ կապույտ տիրույթի տվյալների, սոցցանցի ակտիվ օգտատերերի 5%-ը ֆեյք է: Facebook-ն ակտիվ պայքարում է կեղծ հաշիվների դեմ և այս տարվա առաջին եռաամսյակում արդեն արգելափակել է մոտ 2,19 մլրդ հաշիվ։
Հաղորդագրության մեջ Facebook-ը նաև անդրադարձել է ատելություն ու բռնություն քարոզող գրություններին ու հրապարակումներին։ Ներկայացրել է տվյալներ, ըստ որի նման գրառումների քանակը բավական նվազել է վերջին շրջանում։