Apple-ն արդեն 9-րդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի՝ ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշային ցուցակը։ Apple-ի շուկայական արժեքը գնահատվում է 205.5 մլրդ դոլար։
Լավագույնների 5-յակում են հայտնվել նաև այլ տեխնոբրենդներ՝ Google-ը, Microsoft-ը, Amazon-ը և Facebook-ը:
Google-ը գնահատվել է 167,7 միլիարդ դոլար, Microsoft-ը՝ ա125.3 միլիարդ դոլար։Իսկ ահա 2019-ին Amazon-ը բարելավել է իր դիրքերը՝ 5-րդ հորիզոնականից բարձրանալով՝ 4-րդ։ Տեխնոբրենդներից շուկայական արժեքը նվազել է միայն Facebook-ի մոտ՝ 4-րդից դառնալով 5-րդը:
Ոչ տեխնոլոգիական ընկերություններից Coca-Cola-ն ամենաթանկ ապրանքանիշն է համարվում այսօր շուկայում։