Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը վիդեոխաղերից կախվածությունը պաշտոնապես ընդգրկել է հիվանդությունների շարքում։
Մասնագետները նաև ախտանիշների ցուցակ են հրապարակել, ըստ որի հեշտ կլինի պարզել՝ հիվանդ է մարդը, թե՝ ոչ։ Հիմնական ախտանիշներն են՝ մարդը չի կարողանում կառավարել վիդեոխաղերի վրա ծախսվող ժամանակը, խաղերը կյանքի գլխավոր հետաքրքրություններն են 12 և ավել ամիսների շարունակ։
Ախտանիշները Առողջապահական համաշխարհային կազմակերպության կայքէջում կհայտնվեն 2022 թվականի հունվարի 1-ին։
Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը ուսումնասիրությունն անցկացրել է այն բանից հետո, երբ Apple, Google, Samsung, Sony և Microsoft ընկերությունները հայտարարել էին նոր խաղերի թողարկման ու խաղային հարթակների ստեղծման մասին։