Apple-ի առաջին համակարգիչը վաճառվել է 470 000 դոլարով

Christie’s աճուրդի տունը Մեծ Բրիտանիայում  վաճառել է խնձորային բրենդի առաջին համակարգիչը 471 000 դոլարով։ Apple I-ը ա,բողջությամբ հավաքաված մոդել է եղել, դա այն 200 առաջին համակարգիչներից է, որոնք հավաքվել են Սթիվ Ջոբսի ավտոտնակում։

Մոդելը ունի փայտե կորպուս և ստեղնաշար։ Սա թերևս ոչ միայն խնձորային առաջին համակարգիչն է, այլ նաև անհատական առաջին մոդելը՝ որը հնարավորություն է եղել տեղափոխել ինքնուրույն։

Apple I համակարգիչները թողարկվել են 1976թ.-ին և վաճառքի են հանվել 666 դոլարով: Այժմ՝ ավելի քան 40 տարի անց, սարքը վաճառվել է 705 անգամ ավելի բարձր գնով: