Խելացի բնակարաններով, իրերի ինտերնետով, խելացի ու «բանիմաց» սառնարաննեով արդեն ոչ մեկին չես զարմացնի, դրանք աննկատ, բայց մտել են մեր կյանք ու հարմարավետ տեղավորվել: Իսկ ահա խելացի զոդման կայանը նորարարությունների ու նորությունների շարքին կարելի է դասել հատկապես, երբ դա հայրենական արտադրության է, իսկ հեղինակները ուսանողներ են: Համահեղինակ Վարդգես Ավագյանը ittrend.am-ին պատմել է, թե ինչ հնարավորություններ ունի իր և ընկերների հեղինակած համակարգը։ Զոդման կայանում օգտագործվել է LM օպերացիոն ուժեղարարներ, կա 4 միակցիչ, որոնցից եկրուսը պատասխան են տալիս ջերմության համար: Մյուս երկուսը՝ սնուցման համար են:
«Հատուկ տվիչների միջոցով տվյալներ է հաղորդվում այդ պահին զոդիչի ծայրի տաքության մասին և մարդը կարողանում է այն կառավարել։ Մենք վերցրել ենք և մեծ տերմոտվիչը միացրել ենք LM օպերացիոն ուժեղարարանին ՝ ստացված ազդանշանը ձևափոխվում է ու ելքում տալիս ազդանշան, որով կարելի է կառավարել սարքը, դրա հաշվին էլ ջերմաստիճանի կարգավորումն է տեղի ունենում»:
Այն կայանը, որը հավաքվել է ներկայումս մեծ կիրառություն չի գտնի, նշում է հեղինակը, որովհետև կիրառվում է հին մեթոդ, իսկ հիմա նման սարքերում կիրառվում են թվային կարգավորիչներ, ինչը հետագայում կհայտնվի այստեղ, բայց արդեն հաջորդ մոդելում: Նման սարքը նախատեսվում է կիրառել բոլոր վերանորոգման կենտոններում, ինչպես նաև փոքր և միջին արտադրություններում:
«Զոդման կայանը հավաքելու համար քիչ ժամանակ է պահանջվել, մենք հիմնական նպատակն էր Հայաստանում եղած հնարավորություններով ստանալ զոդման կայան, որը իր չափորոշիչներով չի զիջի չինականին և կլինի ավելի էժան, ծախսը, որ մենք արել ենք ավելի քիչ է եղել շուկայում առկա առաջարկներից: Ստեղծել ենք ես ու ընկերս Անել լաբորատորիայում»:
Սխեմաները, պլատաները և մյուս կարևոր մասերը նախագվել ու հավաքել են թիմակիցները: