Samsung Galaxy Fold-ի վաճառքը նորից կհետաձգվի

 Samsung-ի ճկվող էկրանով և 6 տեսախցիկ ունեցող սմարթֆոնը վաճառքում պետք է հայտնվեր դեռևս ապրիլի վերջին։ Հետո  Galaxy Fold-ի վաճառքը տեղափոխեցին մայիս ամիս, որից հետո հայտնի դարձավ, որ գաջեթը բավական խոտաններ ունի։

Samsung-ն ոչ մի կերպ չի կարողանում լուծել Galaxy Fold-ի էկրանի հետ կապված խնդիրները։ Թեստավորման համար ուղարկված սմարթֆոնների էկրանները լրագրողները պարզապես փչացրել էին՝ այն ըդնունելով գործարանային պաշտպանիչ շերտի փոխարեն։

Արդեն մեկ ամիս է Samsung-ը փորձում է այնպես անել, որպեսզի Galaxy Fold-ի էկրանը հեռացնելը հեշտ գործերից չլինչ, բայց հարավկորեական տեխնոհսկային դեռ չի հաջողվում։ Շուրջ 2000 դոլար արժեք ունեցող գաջեթն ունի նաև այլ փոքր խնդիրներ։ Նախատեսվում է, որ գաջեթը խանութների ցուցափեղկերին կհայտնվի հունիսին, բայց դա էլ դեռ հավաստի չէ։