Microsoft-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրը, բայց լուրեր են պտտվում, որ ընկերության մասնագետները աշխատում են նոր օպերացիոն համակարգի վրա, որը ստանալու է Windows Lite անվանումը։
Computex ցուցահանդեսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները պատմել են, թե ինչ հետագա զարգացում է սպասվում ընկերությանը։
Ըստ ընկերության ներկայացուցիչների ժամանակակից օպերացիոն համակարգը պետք է թարմացվի ֆոնային ռեժիմում՝ առանց օգտատիրոջն անհանգստություն ու անհարմարավետություն պատճառելու։ Բացի այդ, հաշվարկները պետք է կատարվեն ամպային տարածքում և ժամանակակից համակարգը պետք է ունենա ձայնային հրահանգներ ընդունելու հնարավորություն։
Կունենա արդյո՞ք Windows 10-ի թարմացումը նշված փոփոխությունները, պարզ չէ, մնում է սպասել 2020 թվականին։