Youtube-ի առաջին ալիքներից մեկը արդեն հատել է 100 մլն բաժանորդագրությունների շեմը

Հնդկական առաջին Youtube ալիքը՝ T-series-ը, իր գոյության ընթացքում հատել է 100 մլն-ի սահմանը։ Այս մասին հայտնել են ալիքի ներկայացուցիչները Twitter-ի էջում։

«Ամենամեծ YouTube-յան ալիքը՝ T-Series-ը, կարողացել է տեսահոսթինգի պատմության մեջ նոր նվաճում գրանցել և առաջինն է հատել 100 մլն բաժանորդի շեմը: Շնորհակալություն, որ ուղեկցել եք մեզ այս ճանապարհին: T-Series, ստիպում ենք Հնդկաստանին հպարտանալ», – ասվում է թվիթերյան հաղորդագրության մեջ:

T-series-ը հիմնականում երաժշտական տեսանյութեր է հրապարակում, լարված պայքար է մղել տեսահոսթինգում առաջնության համար՝ մրցակցելով PewDiePie վիդեոբլոգերին պատկանող ալիքի հետ: