Հայտնաբերվել է կորուսյալ աշխարհ Հյուսիսային ծովում

Բրեդֆորդի համալսարանի  գիտնականները Հյուսիսային ծովում քարե դարաշրջանի «կորուսյալ» աշխարհ են հայտնաբերել:

Այս մասին հոդված է տպագրվել գիտական ամսագրում: Նշված է, որ 11-օրյա գիտարշավի ընթացքում մասնագետները փորձանմուշներ են վերցրել և պարզել, որ լանդշաֆտի և քարացած մնացորդների տարիքը կարող է հասնել մոտ 10 000 տարվա:

Ուսումնասիրվող տարածքն ընկած է Բրիտանիայի արևելյան ափերի և Հյուսիսային ծովի հարավային մասում գտնվող մայրցամաքային հատվածի միջև:

Նախկինում գիտնականները  ծովի հատակին պնդացած տորֆի հետքեր են հայտանաբերել և պարզել, որ նախնադարում մարդիկ այստեղ բնակվել են մոտ 12 տարի: