Facebook-ում հնարավոր է մահից հետո ջնջել հաշիվը: Սրա համար սոցցանցում հատուկ նախատեսված կարգավորում կա:
Բնականաբար, այս ամենը պետք է կարգավորել մինչև մահը:
Հաշվիը ապաակտիվացնելու համար պետք է մուտք գործել կարգավորումների բաժինը և խմբագրել «հիշատակի կարգավորումները»: Դրանից հետո պետք է նշել այն ընկերոջը, ում կվստահեք ձեր հաշիվը: Այդ մասին ծանուցում կգնա նրան, բայց նա չի կարողանա ջնջել ձեր էջը, դա փոքր ինչ բարդ գործընթաց է:
«Մեկ այլ մարդու հաշիվ մուտք գործելը հակասում է Facebook-ի քաղաքականությանը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: