ԱՄՆ պաշտպանության նախարար Պատրիկ Շանահանը հայտնել է, որ ԱՄՆ-ն մեղադրում է Huawei-ին Չինաստանի կառավարության հետ սերտ կապի համար։
«Բացի այն, որ Huawei-ը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ, այդ երկրում նաև բիզնեսը փոխկապակցված է ռազմական ոլորտի հետ։ Վաշինգտոնը տնտեսական անվտանգությունը համարում է ազգային անվտանգության անբաժանելի մաս»,- ասել է նա։
Huawei ընկերության հասցեին հնչեցրած այս մեղադրանքը ընկերությունը որակել է որպես «ԱՄՆ-ի քաղաքացիներին մոլորության մեջ գցելու փորձ»: Չինաստանի իշխանությունները կարծում են, որ «ԱՄՆ քաղաքացիները մեծ կասկածանքով են վերաբերվում երկրի իշխանությունների գործողություններին, որոնք առևտրային և տեխնոլոգիական պատերազմ են սկսել»: