ԱՄՆ-ն դաշնակից երկրներին կոչ է արել չօգտվել չինական Huawei ընկերության արտադրանքից՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
«Մենք հստակ հայտնել ենք Կանադային և մեր մյուս դաշնակիցներին այն մասին, որ Huawei ընկերության արտադրանքն անհամատեղելի է ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և ազատասիրական այլ երկրների անվտանգության շահերի հետ»,- հայտարարել է Փենսը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ բանակցություններից հետո:
Վաշինգտոնն անգամ ուղերձ է հղել եվրոպական դաշնակից երկրներին և Կանադային:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ առևտրի նախարարութունը Huawei ընկերությունն ընդգրկել էր «սև ցուցակում», երբ նախագահ Դոնալդ Թրամփը «տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների առնչությամբ» համազգային արտակարդ դրություն էր սահմանել: