Վերլուծաբանները սկսել են կանխատեսել, թե ինչքան ու ինչպես անկում կապրեն Huawei-ի վաճառքները։ Ներկայումս ընկերությունը իր արտադրած սմարթֆոնների հսկայական մասը վաճառում է Չինաստանից դուրս։ Մոտ ժամանակներս այդ հնարավորությունը մեծ չի լինի և, ամենայն հավանականությամբ, Huawei-ի վաճառքի քանակը կնվազի երկու անգամ՝ խոսքը ամսական 2-3 մլն սմարթֆանի մասին է։
Սա, բնականաբար, կփոխի տեխնոշուկայի դասավորվածությունը։ Հիշեցնենք, որ վաճառքի քանակով Huawei-ը աշխարհում երրորդ ընկերությունն է՝ Apple-ից ու Samsung-ից հետո։