Samsung Electronics ընկերությունը, սկսում է հետազոտություն իրականացնել 6G ցանցի ստեղծման ուղղությամբ։
Համաշխարհային տելեկոմունիկացիոն ընկերությունը գտնվում է 5G տեխնոլոգիայի զարգացման առաջին փուլում։ 5G-ն կապահովի 20 գբ/վրկ արագություն։
Ինչ վերաբերում է 6G-ին, ապա այս ծառայությունը 2030-ից շուտ չի հայտնվի շուկայում։ 6G տեխնոլոգիա մշակելու համար Samsung-ը ստեղծել է հեռահաղորդակցության ոլորտի ուսումնասիրման նոր կենտրոն է հիմնել։ Թիմում տեղ են գտել այնպիսի մասնագետներ, որոնք զբաղվել են 5G տեխնոլոգիայի մշակման գործին։