Tinder-ը հիմա օգտատերերին թույլ է տալիս հավելվածում նշել սեռական պատկանելիությունը։ Ըստ Tinder-ի սա կօգնի մարդկանց հանդիպման հրավիրել համապատասխան օգտատիրոջ։
Օգտատերերը կարող են ընտրել 9 կետերից մեկը՝ ուղիղ, բիսեքսուալ և այլն։ Օգտատերերը կարող են ընտրել, թե որտեղ կարող է ցուցադրվել տվյալ տեղեկատվությունը։
Նոր գործառույթը հասանելի է բոլորի համար՝ նախկինում գրանցված օգտատերերը կարող են խմբագրել իրենց հաշիվը և ավելացնել տվյալ տեղեկատվությունը, իսկ նոր գրանցվողները կարող են ավելացնել դա Tinder-ում գրանցվելու ընթացքում։ Բացի այդ, կարելի է մտցնել կարգավորումներ, ըստ որի նույն պատկանելիության մարդկանց հաշիվները կցուցադրվեն առաջնային կարգով։
Կարգավորումը դեռևս հասանելի է միայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իռլանդիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում։