Լավ նորություն առանց Touch Bar Apple համակարգիչներ օգտագործողների համար՝macOS Catalina-ում Apple-ն ավելացրել է հնարավորություն, որով iPad-ը կարելի է օգտագործել որպես սենսորային պանել:
Գործառույթը ստացել է Sidecar անվանումը: Այն թույլ է տալիս iPad-ը միացնել Mac-ին անլար կամ լարով որպես ստեղնաշար: Գրելու աշխատանքը հեղինակները վստահել են Apple Pencil-ին:
Sidecar գործառույթը հասանելի է բոլոր MacBook, MacBook Air, MacBook Pro և iMac, որոնք թողարկվել են 2015 թվականին և դրանից հետո: 2014-ի արտադրության Mac mini-ն և 2013-ին թողարկված Mac Pro-ն ևս գործառույթից օգտվելու հնարավորություն կունենան: