Apple Music-ում ավելացրել են բոլոր անհրաժեշտ գործառույթները

 iOS-ի նոր թարմացման մեջ  Apple-ի երաժշտական ծառայությունը սովորել է օգտատերերին ծանուցել երգացանկում համալրումներ կատարելու մասին։ Թվում է՝ էական բան չէ, բայց այն օգտատերերի համար, ովքեր ունեն 100-ավոր երգեր, այս գործառույթն իրապես պակասում էր։

Մրցակցային նմանատիպ հավելվածներից մեկում՝ Spotify-ում այս գործառույթը հայտնվել է վաղուց։ Apple Musi-ում նաև կա «կարաոկե ռեժիմ»՝ երգը խաղարկվելու ժամանակ բառերը ցուցադրվում են էկրանին։