Apple-ին պատկանող Shazam ծառայության մեջ նոր գործառույթ է ավելացել՝ այժմ ծրագիրը երգը «կգուշակի» նաև ականջակալներից։ Գործառույթը , որը ստավել է Pop-Up Shazam անվանումը, հասանելի է Android-ի համար։
Երբ Pop-Up Shazam գործառույթը միացված է, էկրանի վերևի հատվածում ծանուցում է հայտնվում, որի վրա սեղմելով՝ կկատարվի երգի որոնում։ Ավելի վաղ երգ փնտրելու համար, անհրաժեշտ էր հեռացնել ականջակալները։