Bentley-ն հերթական նոր մոդելն է ներկայացրել, որը ստացել է Flying Spur անվանումը: Նորույթը «բյուջետային» սեդան է:
Ի դեպ, մասնագետները կարծում են, որ իր տեխնիկական բնութագրով այն ավելի հզոր է, քան Porsche Panamera-ն և Mercedes-AMG S-Class-ը:
Ավտոմեքենայի երկարությունը 5.3 մետր է, լայնությունը՝ 1.96, բարձրությունը՝ 1.49 մետր: Կշռում է 2.5 տոննա: Անվահեծերի տրամագիծը կազմում է 22 դյույմ: Այս մոդելն առաջինն է, որն ունի 4 անիվների էլեկտրոնային կառավարման համակարգ:
Շարժիչի հզորությունը կազմում է 635 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը նորույթը զարգացնում է 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 333 կմ/ժամ:
Մեքենան վաճառքում կհայտնվի 2020-ին: