Huawei-ը, ԱՄՆ-ի հետ բարդ փոխհարաբերությունների պատճառով, ստիպված հրաժարվել է իր նոր նոութբուքերի արտադրությունից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ից սկսած, Huawei-ը չի կարող օգտագործել Microsoft-ի և այլ ամերիկյան արտադրության ծրագրային ապահովում, Intel պրոցեսորներ և այլն։
Համակարգիչները պետք է ներկայացվեին Շանհայում կայանալիք CES Asia ցուցահանդեսին։ Թե ինչ տեխնիկական բնութագիր ունի նոութբուքը, հայտնի չէ։
Microsoft ներկայացուցիչները չեն մեկնաբանել Huawei հետ փոխհարաբերությունները, բայց չինական արտադրողի սարքերը այլևս չեն ներկայացվում Microsoft-ի պաշտոնական կայքում։