Huawei-ը կկրճատի իր սմարթֆոնների վաճառքը 40-60%-ով

Ամերիկյան պատժամիջոցների պատճառով Huawei-ը մտածում է կրճատել իր սմարթֆոնների վաճառքն արտասահմանում։ Վաճառքները կարող են կրճատվել  40–60%-ով։

Մայիսին, ԱՄՆ իշխանությունները սև ցուցակում էին ընդգրկել Huawei ընկերությանը, քանի որ վերջինս որոշել էր չենթարկվել ԱՄՆ կառավարության ընդունած նոր որոշումներին։ Սահմանափակումները Huawei-ի համար ուժի մեջ կմտնեն այս տարվա օգոսոտսից։

Huawei-ի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին են հայտնել  Google, Intel, Qualcomm և մի շարք այլ խոշոր ընկերություններ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Huawei չի թողարկի իր առաջին ճկվող սմարթֆոնը՝  Huawei Mate X-ը։ Որպես պատճառ նշել էին հավելյալ թեստավորման անհրաժեշտությունը։