Netflix-ը Stranger Things սերիալի մոտիվով երկու նոր խաղ կստեղծի

Սերիալների օնլայն հարթակը՝ Netflix-ը, որոշել է մուտք գործել նաև խաղային շուկա։ Լոս Անջելեսում ընթացող  E3 ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը պատմել է իր հետագա անելիքների մասին։ Ընկերությունը հայտնել է, որ   Stranger Things սերիալի մոտիվներով երկու նոր խաղ կթողարկի։

Stranger Things: The Game-ը կթողարկվի  Nintendo Switch, PS4 և Xbox One  խաղային կցորդների համար արդեն իսկ հուլիսի 4-ին։ Խաղալ հնարավոր կլինի և՛ միայնակ, և՛ մրցակցի դեմ։

Երկրորդ խաղը Netflix-ին օգնում է ստեղծել ֆիննական  Next Games ընկերությունը։