Highttech հարթակի փոխանցմամբ, մինչև 2040 թվականը մարդիկ կսկսեն սնվել արհեստական մսով։ Արհեստական միսը շուկայում է հայտնվել վերջերս, բայց արդեն մեծ մասսայականություն է վայելում սպառողների շրջանում։
A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի, մոտ 20 տարուց մսի շուկայի 60 տոկոսը կգրավեն իսկական մսի այլընտրանքային տարբերակները։
Միտումը նկատվում է արդեն՝ Beyond Meat-ը, Just Food-ն և Impossible Foods ընկերությունները առաջարկում են մսից ստացված ապրանքներ, որոնք անհնար է տարբերել իսկական մսից։ Բայց դրանք ունեն բուսական ծագում։
Իսկական մսի շուկայի ծավալները ներկայումս կազմում են տրիլիոնավոր դոլարներ, սա նշանակում է, որ արտադրողները կարող են դեռ չանհանգստանալ եկամուտների անկման մասին: