5G ցանցով աշխատող iPhone-ը կներկայացվի 2020-ին

Տեխնոլոգիական ոլորտի հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոն, որն առաջիններից մեկն է գաղտնազերծում Apple ընկերության սպասվող նորարարությունների վերաբերյալ տեղեկությունները, հայտնել է, որ 2020թ. վաճառքի կհանվեն առաջին 5G iPhone-ները:

Ինչպես նշում է The Verge-ը, բացի այդ, վերլուծաբանը մանրամասնել է, որ «խնձորային» բրենդը պատրաստվում է ներկայացնել նոր, ավելի փոքր՝ 5,4 դյույմ անկյունագծով էկրանով iPhone: Մինչդեռ 5G կապով համալրված մոդելը կուենա 6,7 դյույմ անկյունագծով էկրան:

Բոլոր նորույթները կներկայացվեն 2020թ.: Ընդհանուր առմամբ, ընկերությունը պատրաստվում է ներկայացնել երեք նոր մոդել. երրորդ տարբերակը կունենա 6,1 դյույմ անկյունագծով էկրան:

Կուոյի կանխատեսման համաձայն՝ Apple-ի բոլոր սմարթֆոնները 5G կապով համալրված կլինեն արդեն 2021թ.:

 

Աղբյուրը՝ Tert.am