Շվեդականն Ericsson ընկերության ինժեներները հատուկ տեխնոլոգիա են մշակել, որով սմարթֆոնները պաշտպանված կլինեն գողություններից:
Ericsson ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ապագայի սմարթֆոնները գողերի ձեռքից «կսայթաքեն», ինչի շնորհիվ, ենթադրվում է, որ դրանց գողությունը ֆիզիկապես դյուրին չի լինի:
Խոսքը հատուկ ծածկույթի մասին է, որով պատված կլինի սմարթֆոնը: Երբ գաջեթը հայտնվի օտար ձեռքերում, կփոխի իր ֆիզիկական հատկություններն ու կդառնա սայթաքիչ: