Facebook-ը ներկայացրել է սեփական թվային արժույթը՝ Libra-ն: Կրիպտոարժույթը հնարավոր կլինի կապույտ տիրույթում գնել 2020 թվականից սկսած և պահպանել հատուկ օնլայն դրամապանակում՝ Calibra-ում:
Libra-ն հնարավորություն կտա մեկ քլիքով վճարումներ կատարել սոցցանցի ներսում:
Facebook-ի գործընկերներն են դարձել 27 ընկերություն ու կազմակերպություններ, այդ թվում՝ Visa և Mastercard վճարային համակարգերը, ինչպես նաև Vodafone, Uber, Lyft, Spotify ընկերությունները: Նրանք մտել են Libra ոչ առևտրային ասոցիացիայի կազմի մեջ: Ծրագրին դեռևս չեն միացել տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն Apple, Google, Amazon և Microsoft ընկերությունները:
Արժույթը հնարավոր կլինի ուղարկել սոցկայքի այլ օգտատերերին: Facebook-ը հավաստիացնում է, որ դա «այնքան հեշտ ու արագ կլինի, որքան տեքստային հաղորդագրություն ուղարկելը»: Բացի այդ՝ սոցկայքի ղեկավարությունը վստահեցնում է, որ արժույթով կատարվելիք գործարքների ու վճարումների համար պահվող միջնորդավճարները «շատ ցածր կամ չնչին» կլինեն: