Սմարթֆոններ արտադրող չինական Vivo-ն, Oppo և OnePlus -ի հետ միասին արագ լիցքավորման նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որը ստացել է Super FlashCharge 120W անվանումը։ Այն թույլ է տալիս մարտկոցն ամբողջապես լիցքավորել 13 րոպեի ընթացքում։
Համեմատության համար նշենք, որ iPhone XS-ի մարտկոցն ամբողջապես լիցքավորվում է 30-40 րոպեի ընթացքում։ Ավելի վաղ Vivo-ն նման տեխնոլոգիա էր ներկայացրել նաև խաղային iQOO սմարթֆոնում։ Սմարթֆոնւի մարտկոցն ամբողջապես լիցքավորվում է 45 րոպեի ընթացքում։
Հնարավոր է՝ Vivo-ն Super FlashCharge 120W տեխնոլոգիան կներկայացնի Շանհայում կայանալիք MWC Shanghai ցուցհանդեսի ժամանակ։