Earlyone-ը ներկայացրեց հաճախորդների կարծիքների հավաքագրման նոր գործիքները

Հայաստանում ստեղծված Earlyone հոսքերի կառավարման համակարգը ընդլայնում է իր առաջարկների ցանկը։
Հունիսի 18-ին, Ալեքսանդր հյուրանոցում ընկերությունը ներկայացրեց կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված գործիքակազմը։ Միջոցառմանը ներկա էին հայաստանյան խոշոր բանկերի ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ներկա էին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, Varks.am-ի, Ամերիա բանկի, ԿՈՆՎԵՐՍ բանկի, ՎՏԲ բանկ, Էվոկաբանկի, Ինեկոբանկի, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կադաստրի պետական կոմիտեի Ինգո Արմենիայի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։  Ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանը ներկայացրեց նորույթը, և 5 կազմակերպություններին, որտեղ Earlyone-ով սպասարկվում են ամենաշատ հաճախորդները, նվիրեց «Հետադարձ կապ» գործիքից օգտվելու հավաստագրեր։

Ի՞նչ է Earlyone-ը

Earlyone-ը հոսքերի կառավարման Software as a service (SaaS) լուծում է, որի առաքելությունն է խնայել մարդկանց ժամանակը և օժանդակել հաճախորդների փորձի լավացմանը։

Ի՞նչ է անում Earlyone-ը

Խելացի ալգորիթմը բաշխում է հաճախորդների հոսքը, բարձրացնում աշխատակիցների արդյունավետությունը, ինչի շնորհիվ հնարավոր է վերացնել հերթերը և բարձրացնել սպասարկման որակը: Earlyone բջջային հարթակի միջոցով կազմակերպությունների հաճախորդները կարող են նախապես ամրագրել իրենց տեղը հերթում և ժամանակ խնայել։ Earlyone-ն արդեն հասանելի է 8 երկրում և շարունակում է ընդլայնվել նոր ուղղություններով։

Ի՞նչ նոր գործիքակազմ է առաջարկում Earlyone-ը

Earlyone-ն առաջարկում է հետադարձ կապի գործիք, որն ինտեգրվելով հոսքերի կառավարման համակարգի հետ թույլ է տալիս կազմել սպասարկման ընթացքի ամբողջական պատկեր: Գործիքը հասանելի է պլանշետային և մոբայլ տարբերակով։
«Հետադարձ կապ» գործիքի միջոցով հնարավոր է հաշվարկել հաճախորդների բավարարվածության ու հավատարմության ինդեքսը NPS և CSAT ստանդարտներով, և կատարել թիրախավորված բարելավումներ:
Earlyone-ի նոր գործիքակազմն արդեն հասանելի է օգտագործման համար։