Apple Watch-ում տեսախցիկների հայտնվելու մասին լուրերը շրջանառվում են դեռևս 2015-ից, բայց միայն հիմա ընկերությունը որոշեց իրականություն դարձնել այն։
Հունիսի 25-ին Apple-ի արտոնագիրը հաստատել են արդեն ԱՄՆ իշխանությունները, իսկ ցանցում արդեն հայտնվել են ապագա գաջեթի առաջին էսքիզները։
Ընկերությունն առաջարկում է տեսախցիկը տեղադրել ոչ թե Apple Watch-ում, այլ կապիչի մեջ։
Ճկվող կապիչը տալիս է ավելի մեծ հնարավորություն, պնդում են հեղինակները։ Տեսախցիկը հնարավոր կլինի ճկել ցանկացած անկյան տակ, սա հարմար է FaceTime-ում շփման ժամանակ։ Ինչպես սմարթֆոններում, այստեղ էլ կլինի երկու տեախցիկ՝ դիմային և հիմնական։