Apple ընկերությունը ձեռք է բերել ինքնակառավարվող մեքենաների արտադրությամբ զբաղվող Drive.ai ստարտափը, որն ունի թեստային ինքնակառավարվող փոքր ավտոպարկ Տեխասում:
Ենթադրվում է, որ «խնձորային» բրենդը ցանկանում է իր ներկայությունն ապահովել ինքնակառավարվող մեքենաների արագ զարգացող և հեռանկարային բիզնեսում: Այնուհանդերձ՝ ընկերությունն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չի արել: