ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության է եկել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ տնտեսական պատերազմի դադարեցման հարցով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Սա նշանակում է, որ Huawei-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները համեմատաբար կթուլանան։
Ամերիկյան ընկերությունները կարող են Huawei-ին սարքավորումներ և օպերացիոն համակարգ վաճառել, եթե դա վնաս չի հասցնի ազգային անվտանգությանը։
Կվերանայվի Huawei-ի 5G ցանցի կառուցումը ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ից սկսած Huawei-ն այլևս իրավունք չուներ ԱՄՆ-ի տարածքում գործունեություն ծավալել։