Samsung-ը հայտարարել է Galaxy Note 10-ի թողարկման ամսաթիվը

 Samsung-ի ֆլագմանի թողարկման օրվա մասին տեղեկությունները հաստատվեցին՝ ընկերությունը հայտնել է, որ Unpacked 7  անունը կրող միջոցառումը կանցկացնի օգոստոսին, Նյու Յորքում՝ Barclays Center-ում։

Միջոցառման պաստառին պատկերված է ստիլուս, որը վաճառվելու է սմարթֆոնի հետ։

Սպասվում է, որ  Samsung-ն այս տարի կթողարկի միանգամից Note-ի երկու մոդել՝  6,3 և 6,8 դյույմանոց էկրաններով։ Մեծ տարբերակը կստանա 5G  ցանցի աջակցություն։