Microsoft-ը ներկայացրել է ամբողջությամբ նոր Windows. ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում

Microsoft-ն իր  Twitter հաշվում  նոր հոլովակ է թողարկել, որտեղ ներկայացրել է  ամբողջապես նոր Windows օպերացիոն համակարգ։ Հոլովակում ցուցադրված է Microsoft-ի բոլոր թարմացումները՝ Windows 10-ից մինչև Windows 1.0, որը թողարկվել է 1985 թվականի նոյեմբերին։ 

Թե ինչ է նշանակում այս ամենը, ոչ ոք դեռ չի հասկանում։ Ամենահավանական տարբերակը հնչում է այսպես՝ Microsoft-ը միացել է Stranger Things սերիալի երրորդ սեզոնի գովազդային արշավին, որը թողարկվել  է  Netflix-ով հուլիսի 4-ին։ 

Բոլոր գործողությունները սերիալում տեղի են ունենում 1985 թվականին։