iOS 13 -ի beta 3 տարբերակում նոր գործառույթ է հայտնաբերվել, որը վերաբերում է FaceTime-ին։ Նորույթը կոչվում է «Ուշադրության կորեկցիա», որը կօգնի զրուցակիցներին վերականգնել տեսողական կապը։
Հատուկ ARKit ալգորիթմը տպավորություն է ստեղծում, թե օգտատերը, զանգի ընթացքում, նայում է ուղիղ տեսախցիկին, անգամ եթե նայում է պարզապես էկրանին։ Գործառույթը դեռևս հասանելի է միայն iPhone XS և XS Max մոդելների համար։ Այն պետք է միացնել կարգավորումներում։