Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ասել է, թե որն է Apple-ի հաջողության հասնելու գաղտնիքը: Ըստ տեխնոհսկայի, խնձորային բրենդի հաջողության գաղտնիքը դրա հիմնադիր Սթիվ Ջոբսն ու իր անհավանական ու կախարդական մտքերն են:
Գեյթսն իր այս խոսքը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ Ջոբսն այն եզակի մարդկանցից էր, որը կարողանում էր մեռնող ընկերություններին երկրորդ շունչ տալ ու դարձնել ամենապահանջված ու թանկարժեք ընկերություններից մեկը: