Google-ը նոր գործառույթ է թեստավորում Chrome-ում, որը ստացել է Global Media Controls անվանումը։ Այն միացնելուց հետո հղման տողում կհայտնվի նշան, որը թույլ կտա անջատել տվյալ պահին խաղարկվող հոլովակի ձայնը։ Խոսքը գնում է ինքնաբերաբար միացող գովազդային հոլովակների մասին։
Հիմա գործառույթը գտնվում է թեստավորման վաղ շրջանում։ Թեստավորմանը մասնակցող օգտատերերն ասում են, որ այն միշտ աշխատում է ճիշտ։